 
                            
Էդուարդ Հայրումյանը գրում է.
«Կներեք, որ սենց լուսանկարներ եմ տեղադրում, բայց էլ չգիտեմ ոնց կարելիա Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին բացատրել, որ իրենց անգործությունը կարող է մարդկային կյանքեր արժենալ։
Առաջին բալիկի գլուխը ճղվել է այսօր՝ Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 20/2 շենքի «խաղահրապարակում», որտեղ ամեն քայլափոխի ցցված սուր մետաղներ են, իսկ աղջնակի գլուխը ճղվել է 2 օր առաջ։
Հիշեցնեմ, որ մեկ շաբաթ առաջ, Բյուրեղավան քաղաքում, խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո, հիվանդանոցում մահացել է։ Դրանից հետո Երևանի բնակիբներն ինձ ամեն օր մի քանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղահրապարակի ֆոտոներ են ուղարկում, իսկ քաղաքապետարանի պաշտինյաները կարծես այլ իրականության մեջ են ապրում։
Տիգրան Ավինյան հանձնարարեք բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, որ գոնե շտապ նման վտանգավոր ցցերն ու խաղասարքերն ապամոնտաժեն կամ վերանորոգեն։
#խաղահրապարակ»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ։


Լուսանկարները՝ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան էջից․