news-details
Հասարակություն

Դավիթաշենի կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարեկներն ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մոտ 20-25 տարեկան տղայի դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։