Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները»,- գրում է Սամվել դպիր Գրիգորյանը «Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները» վերտառությամբ գրության մեջ։
Որևէ մեկը տեղյա՞կ է՝
• ո՞վ է ապամոնտաժել դրանք,
• ի՞նչ պատճառաբանությամբ,
• և արդյոք նախատեսվո՞ւմ է դրանք վերադարձնել իրենց տեղը։
Եթե որևէ պաշտոնական տեղեկություն կա, խնդրում եմ կիսվել մեկնաբանություններում»։