Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ։
Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։
Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ինչպես, ArmLur.am-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացրել էր՝ հրդեհ է բռնկվել ՀՀ նախագահական շենքի ծառայողական մուտքի մոտ և այրվում է «бензовоз»-ը՝ բենզինատարը։