Դեռևս 2022 թվականի մայիսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Թվում էր, թե շուրջ երեք տարի հետ՝ այդ փլուզումը պետք է վերականգնված լիներ, բայց արի ու տես, որ անգամ հույս չկա, որ այն մի գեղեցիկ օր կարող է վերականգնվել: Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը փլուզվել էր, և խճուղին դարձել էր անանցանելի։
Նշենք, որ հունիսի 13-ին երթևեկությունը վերականգնվել էր, սակայն խճուղու փլուզված հատվածը՝ դեպի Լենինգրադյան փողոց, կազմակերպվում էր երկու, իսկ հակառակ ուղղությամբ՝ երթևեկության մեկ գոտով։ Հավելենք, որ Ճանապարհի այդ հատվածը փլուզվել էր հարակից հողատարածքում «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հետեւանքով։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից շինարարական աշխատանքները կատարվել են նախագծային շեղումներով՝ քանդման և հողային շինարարական աշխատանքները իրականացնելով շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում:
Armlur.am-ը զրուցել է «Սահակյանշին» ՓԲԸ-ի հիմնադիր-ղեկավար Սուրեն Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ի վերջո, երբ կբացվի դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը: