news-details
Հասարակություն

Երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել. Գեղարքունիքի մարզպետը՝ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի դեպքի մասին

Որևէ վարկած չեմ կարող մատնանշել՝ հաշվի առնելով, որ տարբեր տեսակի տարբեր խոսակցություններ կան: Այդ խոսակցություններն այնպիսինն են, որ երեխային տեսել են այստեղ, տեսել են քիչ ներքևում, հետո մի եղբորը տեսել են հետ տուն վերադառնալուց, բայց հակասական են այդ խոսակցությունները:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի անհետացմանը:

«Բայց չեմ ուզում դրա վրա կենտրոնանանք, ավելի լավ է ՝ որոնողական աշխատանքներն ամբողջությամբ իրականացնենք ու փորձենք հասկանալ»,- նշել է նա:

Մարզպետը տեղեկացրել է նաև, որ հարազատների ներկայացնելով՝ երեխան եղել է իր մեծ եղբոր հետ: 

«Իրենց ընտանիքը սոցիալապես անապահով ընտանիք է, համայնքի կողմից աջակցություններ ցուցաբերվել են: Տեղյակ եմ, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել»,- ավելացրել է Սարգսյանը: