Երեխային առավոտյան եղբայրն է տարել մանկապարտեզ, հետո ցերեկը ես իրեն տեսել եմ մի երկու ժամ, բակում խաղում էր, դրանից հետո աշխատանքի եմ եղել։ Երբ տեսանք, որ երեխան չկա, սկսեցինք ման գալ, հետո զանգեցինք 911, այս մասին Mediahub .am-ի հետ զրույցում պատմել է երեկ անհետ կորած Տիգրանի մայրը։
Հիշեցնենք, որ երեկ Ծափաթաղ գյուղում անհետ կորել է 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Երեկվանից նրան փնտրում են փրկարարները, ոստիկանները, կամավորները։