news-details
Հասարակություն

Երևանում բախման հետևանքով այրվել են 3 մարդատար ավտոմեքենա և մեկ բետոնախառնիչ

Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում մայիսի 19-ին ժամը 16:00-ի սահմանում ավտոմեքենաներ են բախվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունից՝ նշելով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում են 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Համացանցում, քաղաքի նշված հատվածից, տարածվում են տեսանյութեր, որոնցում պայթյունի ձայներ են լսվում, նկատվում է նաև հրդեհ:

Նյութի աղբյուր՝ armenpress.am/hy