Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, Սամվել Գևորգյան փողոցի թիվ 100/6 հասցեի դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհին գծանշում իրականացնող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 64-ամյա Վարդան Գ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ Վարդան Գ․-ն տեղում մահացել է. նա վրաերթի պատճառով մոտ 80-100 մետր շպրտվել էր։
«Nissan»-ը վրաերթից հետո անցել է բաժանարար գոտու կանաչ գազոնը, կոտրել ծառը ու հայտնվել դեպի Երևան ընթացող ճանապարհին, մասամբ հետիոտնի համար նախատեսված վայրում։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննոթյան, եղել է սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը իր գործընկերների հետ նշված ճանապարհին կատարում էր գծանշումներ և անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնները պահպանել էին, տեղադրել էին բոլոր նշանները, իսկ հանդիպակաց երթևեկելի գոում, որտեղ նույնպես գծանշում էին իրականացնում, լուսային փարոսիկները միացված ծառայություն էին կատարում պարեկները ու եթե վարորդը, ինչպես նշում էին դեպքի վայրում հավաքվածները, պահպաներ սահմանված արագությունը, ապա դեպքը տեղի չէր ունենա։
Վարորդ Հայկ Ա․-ն աշխատում է «Որդան կարմիր Բայ Մալխասյան» ՍՊԸ-ում, որպես վաճառքի մենեջեր, իսկ մահացածը աշխատում էր «Ռեգիոն Ստրոյ Սերվիս» ՍՊԸ-ում։