news-details
Հասարակություն

«Եվրատեսիլ 2025». հրեա մեկնաբանը վիրավորել է հայերին

Oragir.news-ը գրում է․

«Եվրատեսիլ 2025»-ի մրցույթի ուղիղ եթերում, Հայաստանի ներկայացուցիչի ելույթից հետո, Իսրայելի Հանրային հեռարձակման կորպորացիայի՝ Kan 11 ալիքի մեկնաբանը թույլ է տվել վիրավորական և ոչ ճշգրիտ արտահայտություն՝ խաթարելով Հայաստանի պատմական ներկայությունն Երուսաղեմում։

Մասնավորապես, մեկնաբանը հեգնանքով ասել է. «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմում մի ամբողջ քառորդ նվիրեցինք այս տղաներին», ակնհայտ ակնարկելով Հին քաղաքի հայկական թաղամասին։

Հայկական թաղամասը՝ Երուսաղեմի Հին քաղաքի չորս հիմնական թաղամասերից մեկը, դարեր շարունակ եղել է ոչ միայն հայ համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնը, այլև կրոնների ու ազգությունների միջև համակեցության խորհրդանիշ։ Այն հանդիսանում է քրիստոնեական ժառանգության կարևոր մաս, որտեղ գործում են հայկական պատրիարքարանը, եկեղեցիներ և վանական համալիրներ։

Միջադեպը դատապարտվել է բազմաթիվ սոցցանցային օգտատերերի կողմից՝ որպես պատմության խեղաթյուրում և անհարգալից վերաբերմունք միջազգային մշակութային հարթակում։ Հայկական կողմը սպասում է պաշտոնական պարզաբանումների և ներողության՝ Իսրայելի Հանրային հեռարձակման կորպորացիայի կողմից։