news-details
Հասարակություն

«ԳԱԶել»-ը կողաշրջվել է ու փլուզել դերասան Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպը

Օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: 
 
«Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: 

Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, գազատար խողովակի երկաթե հենասյուները և կողաշրջվել: 
 
Նշված տան բնակիչներն են նաև առաջինը օգնության հասել: 
 
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ  որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորների և փլված քարե պարսպի տան սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի մարզի գազաբաշխման, գազամատակարարման մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել գազախողովակի հենասյուները վերանորոգելուն: 
 
Բարեբախտաբար գազի արտահոսք չի եղել: 

Մարդատար «ԳԱԶել»-ը փլուզել է դերասան, շոումեն Վաչե Թովմասյանի տատի տան քարե պարիսպը»,-հայտնում է shamshyan.com-ը։