news-details
Քաղաքականություն

Գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն․ ձերբակալվածներ կան

cԱղբյուրի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ տուժածը հանդիսանում է Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Խ․-ն և նշված ակումբից մարմնական վնասվածք հասցնելու հիմնավոր կասկածով ձերբակալել ու ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել նույն ակումբի անվտանգության աշխատակիցներ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Ավետիք Հ․-ին, Երևանի բնակիչ  41-ամյա Գևորգ Հ․-ին, Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Պ․-ին, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Ա․-ին, Կոտայքի մարզի բնակիչներ 39-ամյա Ռուբեն Ճ․-ին և 24-ամյա Արման Կ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։