news-details
Հասարակություն

Գործից եկել եմ տուն, իմացել եմ, որ երեխեքը չկան». ինչ է պատմում գետն ընկած աղջիկների հայրը

«Գործից եկել եմ տուն, զանգ եմ ստացել, իմացել եմ, որ երեխեքը չկան, մի քանի րոպե սպասելուց հետո զանգել եմ կնոջս հեռախոսահամարին, երեխաս է պատասխանել, ասել է՝ երեխոքը չկան, պապ, տեղյա՞կ ես, ասել եմ չէ։ Ասացի, որ խաբար ստացա, ես կզանգեմ քեզ կասեմ։ Ես էլ էլ չեմ սպասել, նստել եմ ավտոմեքենա, հետ եկել, փորձում են գտնել։ Ես ուրիշ բան չգիտեմ, ասում են տրուբեքի վրայից են ընկել ցած։ Ես հիմա Վարդաքարում եմ ապրում, ընտանիքիցս բաժան եմ եղել»,- News.am-ի հետ զրույցում նշել է երեխաների հայրը։