Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածների հարազատներն այժմ Հանրապետական հիվանդանոցումում են։
NEWS.am-ի թղթակիցը հիվանդանոցից հաղորդում է, որ մեծ թվով ոստիկաններ են եկել, այնտեղ են նաև գործով քննիչները, որոնք ներսուդուրս են անում, քննչական ակտի գործողություններ են ընթանում։
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։
Քիչ առաջ ՆԳՆ–ն հաղորդել է, որ ոստիկանները պարզել են կրակոցների մասնակիցներին։ Մահացածը 45 տարեկան տղամարդ է։