news-details
Հասարակություն

Հրապարապային հայհոյանք, ծաղրուծանակ, հեղինակություն․ զինվորի ինքնասպանության պատճառները

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ժամկետային զինծառայողի գործով ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով, գործով կալանավորվածը շարքային զինծառայող է, իսկ ահա ըստ նախնական վարկածի՝ ինքնասպան եղած ժամկետային զինծառայողը կոչումով սերժանտ է։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ շարքային զինծառայողը հրապարակային հայհոյանք է հնչեցրել սերժանտի հասեցին, տևական ժամանակ ծաղրուծանակի դրսեւորումներ են եղել, զորամասում շարքային զինծառայողին, որն այս պահին կալանավորված է, համարել են հեղինակություն:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ներկայումս իրավապահները փորձում են հասկանալ առկա կոնֆլիկտի բուն պատճառը։

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել էր զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: