news-details
Հասարակություն

«Հրազդան» մարզադաշտում տղամարդը բարձրացել է լուսավորման համակարգի վրա և uպառնում է նետվել

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում լուսային կայաններից մեկի ամենավերևի հատված և սպառնում է ինքնասպան լինել:

Ժամանել են Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մոտ 3 ժամից ավելի է՝ ոստիկաններն ու փրկարարները՝  բանակացություններ են վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա հրաժարվի այդ ծայրահեղ քայլին դիմելուց և իջնի: 

Մինչ այժմ նա հրաժարվում է իջնել: 

Այս պահին դեռ շարունակվում են նրա հետ բանակցություններ վարել: 

Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են այդ տղամարդու ինքնությունը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ է: