news-details
Հասարակություն

«Ի պատիվ Միքայել Մինասյանի՝ քննադատությունները ինձ չվնասեցին». Հովհաննես Ազոյանը՝ նախկին իշխանություններին քննադատելու մասին

Starnews.am-ը գրում է․
 

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել Հովհաննեսս Ազոյանը, ով զրույցի ընթացքում խոսել էր նաև նախկին իշխանություններին քննադատելու մասին։

«Ես մի ամբողջ գլխացավանք էի հեռուստատեսության սեփականատիրոջ՝ Միքայել Մինասյանի համար, քանի որ բարձրաձայնում էի Հանրապետականների կառավարման անթույլատրելի սխալների և գաղջ մթնոլորտի մասին։ Մեր հարաբերությունները վատթարանում էր հենց դրա համար, մեկ էլ լավանում էր, քանի որ ինքը կարծում էր, որ ես տաղանդավոր մարդ եմ և պետք է ստեղծագործեմ։ Ես ամեն բան անում էի, որ հետաքրքիր մնամ մեդիաոլորտում, որովհետև համարում էի, որ իմ խոսքը պետք է հանրօգուտ լինի, և ես՝ որպես դերասան, կարող էի խոսել անհանգստացնող թեմաների մասին։ Ես ուզում էի լինել հետաքրքիր, որ իմ խոսքը էֆեկտիվ լիներ։ 

Ի պատիվ Միքայել Միանասյանի՝ ասեմ, որ այն քննադատությունները, որ ես հնչեցնում էի Սերժ Սարգսյանի իշխանությանը, ինձ չվնասեցին։ Ցավոք սրտի, այս իշխանությունները ավելի նեղացկոտ են և դյուրագրգիռ»։

Ավելին՝ այստեղ։