news-details
Հասարակություն

Ինչ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Օհանյանին

«Ստացանք տեղեկություններ, որ հանցանք կատարած անձի կողմից օգտագործված իրերը. հագուստը, դիմակը, ձեռնոցները գտնվում են 2025թ փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործով մահացածի եղբոր տան չօգտագործվող շինության տարածքում: Խուզարկությամբ հայտնաբերեցինք կիսաայված վիճակում գտնվող հագուստները, կոշիկները և պայուսակը: Սա հիմք հանդիասացավ ձերբակալել Նարեկ Օհանյանին, հետագայում մեղադրանք առաջադրեցինք նրան հանցագործությանը օժանդակելու մեղադրանքով: 

Ինքը այլուրերգությունը ապահովելու համար մշտապես գտնվել է տանը, տեսախցիկների առջև կանգնած է եղել հենց հանցանքի ժամին, մենք համոզված ենք, որ ինքը չի սպանել: Բայց մենք ունենք նաև ցուցմունքներ, որ դեպքից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանը իրեն պատկանող շինության տարածքում կրակ է այրել: Տարան, որտեղ, որ հայտնաբերել ենք կիսաայրված հագուստները, այդ կրակը վառել է հենց Նարեկ Օհանյանը մեկ ժամ առաջ»,-քիչ առաջ հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը իր հարցազրույցում խոսելով Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մասին:
 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել էին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, ևս մեկ քաղաքացի վիրավորվել է. Արծրուն Գալստյանը: