news-details
Հասարակություն

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսին

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում Օգոստոս»,-գրել է Սուրենյանը։