news-details
Հասարակություն

Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորվածին տարել գերեզմանատուն․ ինչ է նա հայտնել իրավապահներին

Գևորգ Հարությունյանը ցույց է տվել այն վայրը, որտեղ կրակել սովորել

Քիչ առաջ գրել էի, որ սեպտեմբերի 23-ի սպանություններով պայմանավորված Մերձավանի գերեզմանատանը գաղտնի քննչական գործողություններ են իրականացվել: Իրավապահները այստեղ էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունները խոստովանած Գևորգ Հարությունյանին:

Իմ տեղեկություններով՝ Գևորգը ցուցմունք է տվել առ այն, որ գերեզմանատան տարածքում է կրակել սովորել:

ՔԿ-ից հասատեցին տեղեկությունը:

«Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ:

Կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ վերջինս համաձայն իր ցուցմունքի սովորել է կրակել»,-ասաց կառույցի խոսնակ Կիմա Ավդալյանը: