 
                            Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Toyota» սերվիսի հարևանությամբ, բախվել են «BMW», «Hongqi» և «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։