«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե որ երկրի առաջնությունում է ավելի բարդ գոլ խփելը՝ Իսպանիայի, որտեղ նա ժամանակին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում, թե Սաուդյան Արաբիայի, որտեղ այժմ խաղում է։
«Եթե ես հիմա խաղայի Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ակումբներից մեկում, միևնույն է՝ կխփեի նույն քանակությամբ գոլեր, ինչ հիմա։ Սաուդյան Արաբիայի առաջնությունը շատ ավելի լավն է, քան Պորտուգալիայի և Ֆրանսիայի առաջնությունները։
««Ոսկե խաղակոշիկի» ընտրության ժամանակ նրանք պետք է հաշվի առնեն նաև Սաուդյան Արաբիայում խփած գոլերը։ Ինձ համար Իսպանիայում գոլ խփելն ավելի հեշտ էր, քան Սաուդյան Արաբիայում», — ասել է Ռոնալդուն։»
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։