news-details
Հասարակություն

Կարող են գիշերը զանգել և ասել, որ հիվանդին սուրբ հաղորդություն պիտի տրվի, այդ դեպքում ես ի՞նչ պիտի անեմ․ Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու դռների փականները փոխելու մասին

Նախատեսված ժամին առավոտյան գալիս, բացում են եկեղեցու դռները, երեկոյան՝ փակում։ Խնդիրն այն է, որ, օրինակ, ինձ կարող են գիշերը զանգել և ասել, որ հիվանդին սուրբ հաղորդություն պիտի տրվի, այդ դեպքում ես ինչպե՞ս պիտի անեմ։ Կամ օրինակ ասեն՝ հիվանդ կա, ում պետք է մկրտել, և եկեղեցուց պետք է վերցնել մյուռոնը, ինչպե՞ս կարող եմ դա անել։ Այս մասին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիսը՝ խոսելով այն մասին, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու դռներi փականները։

«Ափսոս, որ չեմ տեսանկարահանել այն պահը, երբ հանել են եկեղեցու դռան փականի միջուկը և փոխել այն»,–ասաց նա՝ ի պատասխան Ստեփան Ասատրյանի հերքումների։

Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը կարգալույծ քահանայի կողմից եկեղեցու դռան փականները փոխելու դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։