news-details
Հասարակություն

Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ

Մայիսի 5-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Երևանի մյուս վարչական շրջաններում գործող հաստատություններին առաջարկվում է աշխատանքը կազմակերպել հեռավար՝ ըստ անհրաժեշտության։

Հիշեցնենք, որ մայիսի 4-5-ը Երևանում կայանալու է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

Մայիսի 4-ը ոչ աշխատանքային օր է։