news-details
Հասարակություն

Խուզարկել են տները, գոմերը. 3-ամյա Տիգրանին 3-րդ օրն է չեն գտնում

 

ArmLur.am-ը այս պահին աշխատանքներ է իրականացնում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից, որտեղ արդեն 3-րդ օրն է փնտրում են 3 ամյա Տիգրանին։

ArmLur.am-ը ուղիղ եթերում ձեզ կիրազեկի փոքրիկ Տիգրանին գտնելուն ուղված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքների և հավանական վարկածների մասին։

Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։

ՆԳՆ-ից առավոտյան հայտնել էին.

«Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները
ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
Ժամը 10․00-ի դրությամբ աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Ոստիկանության՝ 100 և Փրկարար ծառայության՝ 212 ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են 7 ուղղությունով, օգտագործվում է 6 ամենագնաց և տեխնիկական այլ միջոցներ։
Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևե՛լ միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- ասված է հայտարարությունում։