news-details
Քաղաքականություն

«Լավ-նա» շաուրմայի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը հերքվել է

ՍԱՏՄ-ը հերքել է նախօրեին տարածած տեղեկությունը, թե 12 անձ սուր աղիքային ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված անձինք սնվել են Կոմիտաս 51 հասցեում գտնվող «Լավ-նա շաուրմա»-ում։

«Հարգելի գործընկեր լրատվամիջոցներ

Թյուրիմացություն է տեղի ունեցել մեր կողմից հրապարակված ու տարածված նյութում:

Կասեցվել է Սամվել Շահբազյանին պատկանող հանրային սննդի օբյեկտը (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որի հետ «Լավ-նա» բրենդը ՈՐԵՎԷ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:

Խնդրում եմ հիմք ընդունել ՍԱՏՄ պաշտոնական էջում և կայքում հրապարակված տարբերակը, որից հանված է «Լավ-նա Շաուրմա» անունը և նկարը, և դրանք հանել նաև Ձեր հրապարակումներից»։