news-details
Հասարակություն

Մերձավանում կրակոցներից հետո հոսպիտալացված Արծրուն Գալստյանի վիճակը ծայրահեղ ծանր է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ գիշերը Մերձավանում կրակոցներից հետո հոսպիտալացված Արծրուն Գալստյանի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։ Պատկան մարմինները՝ թե՛ ՔԿ-ն, թե՛ առողջապահության նախարարությունը, թե՛ ԲԿ-ն զերծ են մնում Գալստյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել։

Հիշեցնենք, որ երեկ՝ իր տան բակում սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։

ՆԳՆ-ն պաշտոնապես հայտնել էր՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Սպանված մյուս քաղաքացին եղել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։ Վիրավորում ստացած քաղաքացին, որն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, Արծրուն Գալստյանն է։