news-details
Հասարակություն

Մուսալեռում բախվել են «Jeep Grand Cherokee»-ն և «Opel Vectra»-ն․ վերջինի վարորդը, ով եղել է ոչ սթափ, տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Մհեր Մելիքյանի վարած «Opel Vectra» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Գասպար Տերտերյանի վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Մ․ Մելիքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության և «Opel Vectra»-ի վարորդ Մ․ Մելիքյանը եղել է ոչ սթափ (խմած), ով էլ հենց ըստ նախնական տեղեկությունների եղել է վթարի մեղավորը։