news-details
Հասարակություն

Նախկին ո՞ր պաշտոնյային է պատկանում այսօր հրդեհված թռչնաֆաբրիկան

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ում է պատկանում թռչնաֆաբրիկան, որտեղ հրդեհ էր բռնկվել:

ArmLur.am-ը հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբեր։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Թռչնաֆաբրիկան, որը այրվում էր, պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արտյոմ Մովսեսյանին