news-details
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ հրազենային վիրավորում ստացած զինվորի դեպքի վերաբերյալ

Armlur.am-ի տեղեկություններով՝ զինվորի՝ հրազենային վիրավորում ստանալու դեպքը եղել է Սյունիքում։ Մեկ այլ զինվորի զենքից կրակոց է արձակվել մյուս զինվորի ուղղությամբ։

Մեզ հասած տեղեկություններով՝ ցուցմունքներ կան, որ դեպքը պատահական է եղել, սակայն իրավապահները Սյունիքում քննություն են իրականացնում՝ պարզելու իրականությունը՝ պատահակա՞ն է եղել, թե՞ դիտավորություն կա կատարվածում։