news-details
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Ջրառատ գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան մարդատար գնացքը Ջրառատ գյուղում քաղաքացու է վրաերթի ենթարկել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով եղել է ականջակալներով, տղա է, ում ինքնությունը պարզվում է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 14-ամյա Մարտին Է.-ն է, իսկ գնացքավարը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Ո.-ն է։