news-details
Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Վանաձորի դատարանում տեղի ունեցած միջադեպից. կատարվածը վրեժխնդրություն էր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից  շտապօգնության ավտոմեքենայով նշված հիվանդանոց տեղափոխված՝ կալանավորված անձ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ի կյանքը։

Վերջինը կրծքավանդակի ձախ հատվածում է ստացել դանակի հարված և եթե շտապօգնության բժիշկներն ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը օպերատիվ չգործեին, հնարավոր է արձանագրվեր նրա մահը։

Աղբյուրի տեղեկություններով, վերջինը դատարան էր տեղափոխվել և տեղի էր ունենում դատական նիստ և նա որպես կասկածյալ ներգրավված է եղել անցյալ տարվա հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ առանձնակի դաժանությամբ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին սպանելու գործով։

Այսօր՝ դատական նիստին, սպանվածի հարազատներից մեկը վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր Էրիկ Դ.-ին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։