news-details
Հասարակություն

Նուբարաշենում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ. քաղաքապետարան

Նուբարաշենի աղբավայրում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի քաղաքապետարանից` հավելելով, որ աղբավայրում այս պահի դրությամբ 20 միավոր տեխնիկա է աշխատում։

«Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են։ Քանի որ հրդեհը մեծ ծավալի էր, այժմ բեռնատարներով հողը տանում են աղբավայր, որ ծխացող օջախները ծածկեն, ծուխը վերացնեն»,-ասացին Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր հոկտեմբերի 10-ի գիշերը, Երևանի տարբեր հատվածներից երևում էր այնտեղից բարձրացող ծխի մեծ ամպը։