Panorama.am-ը գրում է.
«Նախ ես չեմ զգացել ինչ է եղել, նենց բան չի եղել, որ անուշադիր եմ եղել կամ հայելի չեմ նայել, այդպես չի եղել։ Պրյամո ես չեմ զգացել, ինչ եմ անում, պրյամո պահի տակ հիպնոսացել եմ, չեմ հասկացել ինչ եմ անում, իմ հետ տենց շատ է լինում»,-պատմում է վարորդականից զրկված հայտնի վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդ Վարդան Մարկոսյանը։
Նախօրեին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Երևանում 19-ամյա տղայի մասնակցությամբ տեղի ունեցել ավտովթար, և այդ ողջ ընթացքը տեսակարահանվել է հենց նույն մեքենայում գտնվող մեկ այլ անձի կողմից։
Տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում այն՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի վարորդի հիմա ինքը կնվաստացնի ու ընթանալով բարձր արագությամբ՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։
Վերջինս իր տիկտոկյան էջում տեսանյութ է տարածել, որտեղ բացատրում է, թե ինչպես է իրականում տեղի ունեցել վթարը։