news-details
Հասարակություն

Պայթյուն կարի արտադրամասում. 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ 4 քաղաքացի հոսպիտալացվել է։