news-details
Հասարակություն

Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից. ընկերության պարզաբանումը

Ենոքավանում նախօրեին քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր, պարզաբանել է «Յելլ էքստրիմ պարկ»-ը: 

«1. Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։

2. Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով։

3. Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։

4. Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

5. Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։

6. Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։

7. Յելլ Էքստրիմ Պարկում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

8. Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՆԳՆ-ն երեկ հաղորդել էր, որ քաղաքացին զիփլայից է ընկել: Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են ռոլլեր լայնով թռիչքները։