news-details
Հասարակություն

Քչերը գիտեն, որ հռչակավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը և օրենքով գող Япончик-ը մտերիմ են եղել

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը գրում է․

«Կիրակնօրյա գրառում.

Քչերը գիտեն, որ հռչակավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը և հռչակավոր օրենքով գող, ռուսական մաֆիայի կնքահայր Վյաչեսլավ Իվանկովը (Япончик) մտերիմ են եղել:

Երկուսն էլ 1955 թվականին ընդունվել են Մոսկվայի կրկեսային արվեստի ուսումնարանի նույն կուրս:

Ենգիբարյանը սովորել է ծաղրածուական բաժնում, իսկ Япончик-ը՝ կրկեսային ակրոբատիկայի:

Չնայած տարիքային տարբերությանը (Япончик-ը 4 տարի փոքր է եղել Ենգիբարյանից) երկուսին միավորել է կրկեսի նկատմամբ մեծ սերը:

Կարճ ժամանակ անց Япончик-ը հերթական հնարքն անելուց գանգի փակ վնասվածք է ստանում և ստիպված է լինում հրաժեշտ տալ կրկեսին»: