news-details
Հասարակություն

Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու

Քրիստոնեական արժեքներ ծաղրող երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու։ Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից: Նշվում է, որ կայանալիք փառատոնին հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ։

Հիշեցնենք, որ Սևդալիզայի դեմ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել։ Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։

Համացանցում իրենց դժգոհությունները և վրդովմունքն են հայտնել հայ մի շարք մշակությաին, հասարակական գործիչներ ու պարզապես քաղաքացիներ՝  կոչ անելով չեղարկել երգչուհու այցը։