news-details
Հասարակություն

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը սթափ չէր

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արման Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 36-ամյա Տարոն Ա․-ի վարած «Ford» մակնիշի, 33-ամյա Արամ Ա․-ի վարած «Fiat» մակնիշի և 41-ամյա Ալիկ Խ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, «Ford»-ի վարորդը եղել է ոչ սթափ։