news-details
Հասարակություն

Սպանված 3 ամյա Տիգրանի քույր ու եղբայրները տեղափոխվեցին ՀՕՖ

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույր ու եղբայրները այս պահին տեղափոխվում են ՀՕՖ: Այդ մասին Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը այսօր հրատապ նիստ էր հրավիրել՝ Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով: Փորձագետները որոշել են, որ երեխաներն անհապաղ պետք է ՀՕՖ տեղափոխվեն:

Հիշեցնենք նաև, որ 3-ամյա երեխայի սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է նրա հայրը: Նա կալանավորվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2025/11/04/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/2409018