Ստիպված եղա դուրս գալ տրանսպորտից, քանի որ շնչելն արդեն անհնար էր դառնում, ևս 30 րոպե ստիպված եղա սպասել, քանի որ 45 և 74 համարի բոլոր ավտոբուսները նույն վիճակում էին գալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացի Լիլիթ Ասրյանը։
«Հիշու՞մ եք տրանսպորտի գնի թանկացումը հիմնավորում էին կատարած բարեփոխումներով։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality |ի համապատասխան բաժին, առաջարկում եմ առավոտյան և երեկոյան երթևեկել այդ 《բարեփոխված》 տրանսպորտով։ Ոչ ժամանակացույցին եք հետևում, ոչ էլ մարդկանց քանակին։ Ավտոբուսում մարդկանց թույլատրելի քանակ գոյություն ունի՞, թե Հայաստանում ավտոբուսները դանայան տակառներ են։ Մեկ փաստ էլ` ձեր չստացված բարեփոխման մասին. Աավտոբուսում մարդկանց թույլատրելի քանակը գերազանցելու պատճառով վճարման համակարգին մոտենալն անհնար է դառնում։ Հիմա հաշվեք ձեր ու ժողովրդի կրած անհարմարությունների ու վնասների չափը։
Մարդիկ գրեթե օդից կախված են տեղափոխվում մի կետից մյուսը։
Այսօր ստիպված եղա դուրս գալ տրանսպորտից, քանի որ շնչելն արդեն անհնար էր դառնում։ Եվս 30 րոպե ստիպված եղա սպասել, քանի որ 45 և 74 համարի բոլոր ավտոբուսները նույն վիճակում էին գալիս»,-գրել է նա։