news-details
Հասարակություն

Տեղ համայնքից կորած երկու տղաները վերադարձել են գյուղ. Factor.am

Տեղ համայնքի անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,-ասել է համայնքի ղեկավարը՝ չմանրամասնելով, թե որտե՞ղ են եղել նրանք այս ընթացքում և ինչպե՞ս են վերադարձել։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի սահմանային Տեղ բնակավայրից երկու անչափահասներ ադրբեջանական կողմում են հայտնվել, առավոտյան հաղորդեց Ազգային անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունից հայտնում էին, թե 18-ը դեռ չլրացած Կարեն Ջհանգիրյանն ու 17-ամյա Անդրեյ Գյագունցը գիշերը 1:20 են մոլորվել Արավուս գյուղի հարակից հատվածում: