news-details
Սպորտ

Ծանրորդ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 86 կգ մինչև 23 տարեկան աղջիկները:

Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն էր: 

Երկամարտի 232 կգ արդյունքով` Լիանա Գյուրջյանը Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է: