news-details
Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գլխավոր դատախազության և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքները 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետազատման որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ը  տեղեկացավ Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆաելյանից:

Հիշեցնենք՝ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ի նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։ Մհեր ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23- ին։ Նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 10 տարով։