news-details
Հասարակություն

Վնասազերծել են «Տուճոյի Սամոյին». վերջինը կասկածվում է մարդու առևանգման փորձի մեջ․ Shamshyan

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մարդու առևանգման փորձի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ առևանգման փորձ է տեղի ունեցել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված պողոտայի 135 ա շենքի մոտ Շենգավիթի ոստիկանները նկատել են 2 հոգու և քաղաքացուն առևանգելու փորձի կասկածանքով տեղում բռնել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել կասկածյալին։

Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 48-ամյա Սամվել Ս.-ն է, ով Շենգավիթում հայտնի է որպես «Տուճոյի Սամո», իսկ քաղաքացին, որին նա փորձել է ստիպողաբար նստեցնել ավտոմեքենան ու տանել, Երևանի բնակիչ 41-ամյա Ռոման Ն.-ն է։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրանց միջև եղել է գումարային հարցի շուրջ ծագած խոսակցություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։