ArmLur.am լրատվականի հետ զրույցում Ծափաթաղի համայնքապետ Դավիթ Գզողյանը նշեց, որ երեխան կորել է տան մոտակայքից։ Ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Այլ մանրամասներ նա չցանկացավ հայտնել։
«Երեխան տնից դուրս է եկել։ Նա մենակ չի եղել, նրա հետ էր 4 տարեկան մի երեխա։ Սակայն, վերջինս ոչինչ մեզ հայտնել չի կարողանում։ Վերջին անգա այդ երեխան էր Տիգրանի հետ, որը խոսքի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, չի կարողանում խոսել»,- ArmLur.am լրատվականին հայտնեց Արտանիշ համայնքի վարչական ղեկավար Ռոբերտ Շուշանյանը։
Արտանիշի համայնքապետը նաև տեղեկացրեց, որ համայնքն ամբողջովին ներգրավված է Ծափաթաղում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։
Ինչպես նա է հայտնում՝ հարակից համայնքներից ևս միացել են աշխատանքներին։
Հիշեցնենք․ երեկ՝ հոկտեմբերի 27-ին, հայտնելէինք, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովը, դեռևս անհասկանալի պայմաններում, կորել է։