news-details
Քաղաքականություն

Ողբերգական ավտովթարը խլել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի 6-ամյա թոռնիկի կյանքը

Ավտովթարի հետևանքով մահացել է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի  թոռնիկը՝  Տիգրանը։  Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները:

Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Վթարի հետևանքով 10 հոգի վիրավորվել էր, որոնցից 4-ը երեխաներ էին։