news-details
Հասարակություն

Ուղևորը պահանջել է վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ, ապա հնչեցրել հայհnյանքներ․ «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակի պարզաբանումը

Նոյեմբերի 2-ին անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։ Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ, այս մասին գրել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Վարորդն ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ, հայհոյանքներ, ապա զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդն իրեն առևանգել է։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդն այսօր տվել է հանցագործության մասին հաղորդում, իսկ ավտոբուսի տեսախցիկները՝ ըստ պատշաճի, պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին»,-գրել է նա։