news-details
Հասարակություն

Ուրիշ ոչ մի երկրում չեք տեսնի. Փաշինյանի դուստրերը օրենքով գողի կնոջ հետ են «տալիս-առնում» (Photo)

Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշան Փաշինյանը, երեկ կայացած Իլոնայի և Արմենի հարսանիքի ժամանակ 4 հարսնաքույրերից մեկն է եղել։ 

Հարսանիքին ներկա են գտնվել նաև Փաշինյանների ավագ դուստրը՝ Մարիամը, տիկտոկերներ «222 lava»-ն, «Նայեք աղջիկներ ջան» արտահայտությամբ հայտնի Լենա Գաբրիելյանը, վերջինիս մայրը և այլոք։ Հատկանշական է, որ Լենա Գաբրիելյանի մայրը հայտնի օրենքով գող «Արսեն Երեւանսկի» մականունով հայտնի Արսեն Մկրտչյանի կինն է։

Ոչ մի ուրիշ երկրում չես տեսնի, որ երկրի վարչապետի ընտանիքի անդամները սերտ կապեր ունենան քրեական աշխարհում հայտնի անձանց հարազատների հետ։