news-details
Հասարակություն

Ով է նախնական տվյալների ինքնասպան եղած գործարարը և ինչ են արձանագրել իրավապհները դեպքի վայրում

Քիչ առաջ հայտնել էինք, որ առեղծվածային մահվան դեպք է եղել Երևանում․ Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ։ Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրում է։

Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախնական տվյալներով ինքնասպան եղած անձը գործարար, բիզնեսմեն Կարեն Գասպարյանն է, որ առավել հայտնի է էլիտար շենքերի կառուցապատման ոլորտում։

Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնեց դեպքի վայրից, որ քննիչների խումբ է ժամանել։

Դեպքի վայրում քննիչները արձանագրել են, որ նշված կայանատեղիում, որտեղ գործարարը նախնական տվյալներով ինքնասպան է եղել, մի շարք թանկարժեք մեքենաներ կան, որոնք գրանցված են նրա անունով։ Իրավապահները այս պահին քննչական գործողություններ են իրականացնում։

Հիշեցնենք, որ տեղում պարզվել է․ մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է տղամարդու դի՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանն էլ Shamshyan.com-ին հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասվել է կրակոցի հետևանքով։